Հայաստանի հավաքականն անակնկալ մատուցեց Աթենքում. լուսանկարներ

 

Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական J խմբում Հայաստանի հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Հունաստանի ընտրանուն Աթենքում, ապացուցելով որ ոչինչ դեռ կորած չէ ընտրական փուլում:

 

Եվրո 2020-ի ընտրական՝ Հունաստան-Հայաստան հանդիպումը շատերի համար անակնկալ ավարտ ունեցավ: Ֆավորիտ համարվող հույները կրեցին երկրորդ անընդմեջ պարտությունը, իսկ Հայաստանի հավաքականը տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը ընտրական խմբում:

 

Футбольный матч отборочного тура Евро-2020 между сборными Греции и Армении (11 июня 2019). Афины

Ինչպես և Լիխտենշտեյնի հետ երեք օր առաջ կայացած  խաղում, Հայաստանը հավաքականը  արագ հասավ հաջողության: Տիգրան Բարսեղյանին փոխանցումից հետո Ալեքսանդր Կարապետյանը արագության տակ ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ ու շրջանցելով դարպասապահին, սուր անկյանից կարողացավ գնդակն անցկացնել Հունաստանի հավաքականի դարպասից ներս:

Футбольный матч отборочного тура Евро-2020 между сборными Греции и Армении (11 июня 2019). Афины
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները տոնում են խփած առաջին գոլը

Բնականաբար խփած գնդակը վստահություն հաղորդեց մեր ընտրանու ֆուտբոլիստներին, իսկ 33-րդ րոպեին արդեն իր անհատական վարպետությամբ փայլեց Գևորգ Ղազարյանը: Կամո Հովհաննիսյանը ժամանակին տեսավ թիմակցին մրցակցի տուգանային հրապարակում, իսկ Ղազարյանը գեղեցիկ շրջանցելով հույն պաշտպանին, վարպետորեն գնդակը պտտեցրեց դեպի դարպասի հեռավոր անկյունը՝ 2:0:

Футбольный матч отборочного тура Евро-2020 между сборными Греции и Армении (11 июня 2019). Афины
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները՝ իրենց խփած երկրորդ գոլից հետո

Երկրորդ խաղակեսի սկզբում հույների խփած գնդակը լարեց հանդիպումը: Նվազագույն առավելությունը իհարկե մեր թիմի համար արդեն դժվար էր պահել, քանի որ հոգեբանորեն հույները առավելություն ստացան: Բայց Տիգրան Բարսեղյանի խփած գնդակը շատ ճիշտ  ժամանակին էր: Հենրիխ Մխիթարյանը նետվեց առաջ ու տեսավ թիմակցին աջից, իսկ Բարսեղյանի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից, ապա մեր հարձակվողը շատ հանգիստ այն ուղարկեց հույների դարպասը:

Футбольный матч отборочного тура Евро-2020 между сборными Греции и Армении (11 июня 2019). Афины
Սոկրատիս Պապաստատոպոլուսը դեղին քարտ է ստանում

Լիխտենշտեյնի հավաքականի հետ խաղում մեր հավաքականին խոշոր հաշիվ ապահոված Գևորգ Ղազարյանը, Ալեքսանդր Կարապետյանը և Տիգրան Բարսեղյանը նորից կարողացան արդյունավետ գործել ու ապահովել մեր թիմի հաղթանակը: Չնայած այս խաղում կարող էին և չհաղթել, կամ հաղթել ավելի լավ հաշվով: Դրա մասին խոսում է հանդիպման վերջաբանը:

  • Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը
  • Հայաստանի հավաքականի դարպասին հույների խփած առաջին գոլը
  • Հայաստանի հավաքականի դարպասին հույների խփած առաջին գոլից հետո
  • Հունաստան-Հայաստան հանդիպումը
  • Հունաստան-Հայաստան հանդիպումը. պայքար գնդակի համար
  • Հունաստան-Հայաստան հանդիպումը. պայքար գնդակի համար
  • Հունաստան-Հայաստան հանդիպումը
  • Հունաստան-Հայաստան հանդիպումը
  • Հունաստան-Հայաստան հանդիպումը
  • Հունաստան-Հայաստան հանդիպումը. Հայաստանի հավաքականի դարպասապահը
  • Հունաստան-Հայաստան հանդիպումը
  • Հունաստան-Հայաստան հանդիպումը
  • Հունաստան-Հայաստան հանդիպումը
  • Հունաստան-Հայաստան հանդիպումը
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը

Հույների հետ նախորդ չորս խաղերում մեր հավաքականը կրել էր երեք պարտություն և մեկ հանդիպում էլ ավարտել ոչ-ոքի, ու ընդ որում ոչ միա անգամ չէր գրավել Հունաստանի հավաքականի դարպասը: Այս խաղում երեք անգամ հասանք հաջողության:

Be the first to comment on "Հայաստանի հավաքականն անակնկալ մատուցեց Աթենքում. լուսանկարներ"

Leave a comment

Your email address will not be published.


*