Առաջնագծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական դրոնների թռիչքների աճ

 

Արցախի ՊԲ–ն ոչ միայն հերքում է ադրբեջանական ԶԼՄ–ների տարածած տեղեկությունը, այլև հայտնում, որ հակառակորդը գիշերվա ընթացքում գործողության մեջ է դրել ՀԱՆ-17 տիպի նռնականետներ։

 

 Արցախի պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական ԶԼՄ–ների տարածած հաղորդագրությունը, ըստ որի` իբր հայկական ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, բացի տարատեսակ հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 մմ-ոց ականանետներ (8 արկ):

 

Սենոր Հասրաթյան
«Արցաի զինվոր չի զոհվելխի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ միայն հերքում է տարածված այս ապատեղեկությունը, այլև իրազեկում է, որ հունիսի 11-ի օրվա ընթացքում և 12-ի գիշերը ադրբեջանական կողմն է հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ-17 տիպի նռնականետեր (5 նռնակ): Անհրաժեշտության դեպքում ասվածը կարող ենք հիմնավորել համապատասխան տեսագրություններով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Բացի դրանից, առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին:

Հայոց բանակի մարտիկները՝ մարտական դիրքում

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական օդուժի թռիչքները գտնվում են ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցների խիստ վերահսկողության տակ, իսկ դիրքապահ ստորաբաժանումները լիարժեքորեն տիրապետում են առաջնային գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը:

ԱՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու սադրիչ գործողություններից և անվերապահորեն կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը: Հակառակ դեպքում իրավիճակի սրման և դրանից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Բաքվի վրա:

https://armeniasputnik.am/karabah/20190612/19104419/arajnagtsi-voxj-erkaynqov-nkatvum-e-adrbejanakan-dronneri-trichqneri-aj-pn-haytararutyuny.html

Be the first to comment on "Առաջնագծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական դրոնների թռիչքների աճ"

Leave a comment

Your email address will not be published.


*