Քոչարյանի փաստաբանն անակնկալ հայտարարություն արեց դատարանում

 

Հայցվոր Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը քիչ առաջ անակնկալ հայտարարություն արեց դատարանում` հայտարարելով.

 

«Եթե մեր դատավարական հակառակորդը կհայտարարի աներկբա, որ այս հայտարարությունը անելով՝ պարոն Փաշինյանը նկատի չի ունեցել պարոն Քոչարյանին, ապա մենք պատրաստ ենք հրաժարվել հայցից:

 

Նման դեպքում ես կխնդրեի նիստը նշանակել հնարավորինս շուտ»,- ասաց Ալումյանը:

Պատասխանողի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հայտարարեց, որ իր վստահորդը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին:

Հիշեցնենք, որ հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը.

«Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է:

Ի՞նչ է նշանակում՝ անձեռնմխելի:

Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

 

Քոչարյանի փաստաբանն անակնկալ հայտարարություն արեց դատարանում

 

https://mamul.am/am/news/153257

Be the first to comment on "Քոչարյանի փաստաբանն անակնկալ հայտարարություն արեց դատարանում"

Leave a comment

Your email address will not be published.


*