«Աղջկաս Նաբերեժնիում ծեծել է, ասել՝ տեղում կթաղեմ քեզ, ոչ ոք չի իմանա»

 

Ընտանեկան բռնության դեպքով գործի քննությունն այն աստիճան ապօրինի է ընթանում, որ փաստաբանները որոշել են գործը հանրայնացնել: 

Այսօր փաստաբաններ Արա Ղազարյանը, Կարեն Ղազարյանը, Աշխեն Դաշյանը լրագրողներին ներկայացրեցին, որ իրենց վարույթում է գտնվում քրեական գործ, որը վերաբերվում է 2017-ի օգոստոսին մահճակալում մահացած Մելինե Աղաջանյանի մահվան հանգամանքներին:

 

Ըստ փաստաբանների, հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք կոպիտ իրավական բացթողումներ:

Նախ՝ Մելինեի ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով` կնոջը պարբերաբար բռնության ենթարկելու, խոշտանգելու համար:

Հետագայում մեղադրանք է առաջադրվել մահացած Մելինե Աղաջանյանի մորը՝Սվետա Հակոբյանին եւ եղբորը`Արթուր Աղաջանյանին՝ Մելինե Աղաջանյանի նկատմամբ իբր բռնություն կիրառելու, ազատությունից ապօրինի զրկելու, անզգուշությամբ մահ պատճառելու համար:

«Կատարվում է ապօրինի եւ կողմնակալ քննություն` հօգուտ կնոջը բռնության ենթարկած ամուսնու, հաշվի չի առնվում բռնության ականատես անչափահաս երեխաների ցուցմունքները, կարծիքը, երեխաների լավագույն շահերը»,-հայտարարեցին փաստաբանները:

  • http://newspress.am/?p=97285&l=am/axjkas+naberegnium+cecel+e+asel%D5%9D+texum+ktaxem+qezvochvoq+chi+imana+

Be the first to comment on "«Աղջկաս Նաբերեժնիում ծեծել է, ասել՝ տեղում կթաղեմ քեզ, ոչ ոք չի իմանա»"

Leave a comment

Your email address will not be published.


*