Բեգլարյանը փակում է պետությանը պատճառված 24 մլրդ դրամի վնասը

 

«Հրապարակ»-ը գրում է. «Հյուսիս-հարավ» ծրագրի մասով հարուցված քրգործի շրջանակներում տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն անցած շաբաթ՝ որպես պատճառված վնասները հատուցելու երաշխիք, Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին է վճարել 200 մլն դրամ:

 

Սակայն նա որպես մեղադրյալ ներգրավված չէ, ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող ենթակապալառու ընկերության տնօրենի դեմ է մեղադրանքը։

 

Խոսքը «ՏերՀայրապետյանշին»-ի մասին է, որն իրականացրել է ծրագրի Տրանշ 1-ինի (Երևան-Արտաշատ և Երեւան-Աշտարակ) որոշ հատվածների կառուցումը։

Ընկերությանը մեղադրում են ցածրորակ աշխատանք իրականացնելու մեջ։

Բացի այդ, նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց՝ պետությանը պատճառելով վնաս՝ մոտ 24 միլիարդ դրամի։

Ըստ տեղեկությունների՝ ընկերությունը փաստացի այլ տնօրեն է ունեցել, բայց Բեգլարյանն ինքնակամ մուծել է ընկերության փոխարեն։ Նա խոստացել է քիչ-քիչ մարել պետությանը պատճառած վնասը»։

 

Картинки по запросу гагик бегларян

 

https://mamul.am/am/news/153287

Be the first to comment on "Բեգլարյանը փակում է պետությանը պատճառված 24 մլրդ դրամի վնասը"

Leave a comment

Your email address will not be published.


*