Լիլիթ Բաբասյանի շնորհիվ 17–ամյա աղջիկն անճանաչելի է դարձել. լուսանկար

 

Դիետոլոգն օգնել է աղջնակին հավատալ իր երազանքին, ու վերջինս այնքան է նիհարել, որ մարդիկ ապշել են:

 

Դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որը բաժանված է երկու մասի։ Ձախ և աջ հատվածների աղջիկները չափազանց տարբեր են, առաջին հայացքից նույնիսկ չես հավատում, որ նկարում նույն մարդն է։

View this post on Instagram

Հիշում եմ, թե ինչպես աշնանային մի երեկո նամակ ստացա, որը շատ տպավորեց ինձ։ Հաջորդ օրը հանդիպում նշանակեցի այս հրաշալի աղջկա հետ։ Ես նրա աչքերում տխրություն և թախիծ տեսա: 17-ամյա աղջիկը կորցրել էր հավատն իր, փոփոխությունների և երազանքին հասնելու հանդեպ։ Ես ինձ խոստացա, որ կօգնեմ իրեն։ Իմ աշխատանքում ամենակարևորը մարդուն ճանաչելն է, հասկանալը, թե որն է քաշ հավաքելու պատճառը։ Դիետոլոգը չպետք է լինի սպիտակ խալաթով բժիշկ։ Նա առաջին հերթին պիտի լինի մեծ սրտով մարդ, մասամբ էլ՝ հոգեբան։ Հաճախ եմ իմանում, որ իմ թիկունքում քննարկում են, թե ես բժիշկ չեմ, եկել, իրենց խանգարում եմ պրոֆեսիոնալ աշխատել, թեև իրենք 10 տարի սովորել են Բժշկական համալսարանում😃😃😃 Սիրելիներս, ես ներդնում եմ հոգիս ու ամբողջ ժամանակս իմ աշխատանքում և օգնում եմ ոչ միայն ազատվել ավելորդ քաշից, այլև հավատալ սեփական անձին ու երազանքին։ Помню как в один осенний вечер ,мне пришло сообщение которое очень тронуло меня . На следующий день я назначала встречу с этой прекрасной девочкой . Я увидела в ее глазах грусть и печаль. 17 летняя девочка потеряла веру в себя в изменении и достижении своей мечты . Я пообещала себе что помогу ей ! В моей работе самое главное распознать человека . Понять причину заседания ,набора веса. Диетолог — должен быть не только врач в белой форме . Он должен быть впервую очередь человек с большим сердцем и отчасти и должен быть психологом . Я часто слышу как за моей спиной меня обсуждают : мол она не врач ,мол мы 10 лет учились в мед.институте а она пришла и мешает нам профессионалом работать 🤔😄 Дороги мои я вкладываю душу свою и все время в мою работу. И помогаю не только избавиться от лишнего веса ,а даю веру в вас и в ваши мечты . #LilitBabasyan #lb #diet

A post shared by 🔹ПП 🔹 НУТРИЦИОЛОГ 🔹МОТИВАЦИЯ (@lilitbabasyan__oganesian) on

 

«Հիշում եմ, թե ինչպես աշնանային մի երեկո նամակ ստացա, որը շատ տպավորեց ինձ։ Հաջորդ օրը հանդիպում նշանակեցի այս հրաշալի աղջկա հետ։ Ես նրա աչքերում տխրություն և թախիծ տեսա: 17-ամյա աղջիկը կորցրել էր հավատն իր, փոփոխությունների և երազանքին հասնելու հանդեպ։ Ես ինձ խոստացա, որ կօգնեմ իրեն»,– լուսանկարին կից գրել է Բաբասյանը։

Նա նշել է, որ իր աշխատանքում ամենակարևորը մարդուն ճանաչելն է, հասկանալը, թե որն է քաշ հավաքելու պատճառը։

«Դիետոլոգը չպետք է լինի սպիտակ խալաթով բժիշկ։ Նա առաջին հերթին պիտի լինի մեծ սրտով մարդ, մասամբ էլ՝ հոգեբան։ Հաճախ եմ իմանում, որ իմ թիկունքում քննարկում են, թե ես բժիշկ չեմ, եկել, իրենց խանգարում եմ պրոֆեսիոնալ աշխատել, թեև իրենք 10 տարի սովորել են Բժշկական համալսարանում: Սիրելիներս, ես ներդնում եմ հոգիս ու ամբողջ ժամանակս իմ աշխատանքում և օգնում եմ ոչ միայն ազատվել ավելորդ քաշից, այլև հավատալ սեփական անձին ու երազանքին»,– ավելացրել է նա։

Ուզու՞մ եք 5 օրում 5 կիլոգրամ նիհարել․ դետոքս ծրագիր` ֆիտնես–մարզիչ Հովհաննես Ավագյանից

Նրա էջի բաժանորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել լուսանկարի տակ` նշելով, որ պարզապես ապշած են, թե որքան է նիհարել աղջիկը։

Հիշեցնենք` Լիլիթ Բաբասյանն ավելի վաղ հայտնել էր, որ որոշել է վիդեոբլոգի (վլոգի) միջոցով օգնել բոլոր նրանց, ովքեր ուզում են նիհարել:

Սուրճն օգնում է պայքարել շաքարախտի ու ճարպակալման դեմ. սենսացիոն բացահայտում

https://armeniasputnik.am/society/20190703/19453834/lilit-babasyani-shnorhiv-17-amya-axjikn-anjanacheli-e-dardzel-lusankar.html

Be the first to comment on "Լիլիթ Բաբասյանի շնորհիվ 17–ամյա աղջիկն անճանաչելի է դարձել. լուսանկար"

Leave a comment

Your email address will not be published.


*