Նոր ռեկորդ հայկական յութուբում. Օկսի Ավդալյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին

 

Վերջերս հայտնի դարձած երգչուհու տեսահոլովակը հայկական յութուբյան իրականության մեջ նոր ռեկորդ է սահմանել:

 

Սկսնակ երգչուհի Օկսի Ավդալյանն Instagram-ի էջում նոր լուսանկար է հրապարակել և շնորհակալություն հայտնել իր երկրպագուներին, որ մեկ ամսվա ընթացքում իր «Աշխարհն աշխարհով» երգի տեսահոլովակը դիտումների քանակով նոր ռեկորդ է սահմանել` հավաքելով 3.400.000 դիտում:

 

«Մեկ ամիս անցավ իմ «Աշխարհն աշխարհով» երգի պրեմիերայից։  Իրոք որ՝ աշխարհն աշխարհով, դուք ձեր անսահման բարությամբ, իմ ամենալավ, ամենաակտիվ հետևորդներ, ոնց եմ ձեզ սիրո՜ւմ։  Ամբողջ համացանցը ցնցեցիք ձեր մեկնաբանություններով, գրառումներով։ Էլ չեմ ասում մեկ օրվա ընթացքում 350.000 դիտումն ապահովելու և հայկական յութուբյան իրականության մեջ նոր ռեկորդ սահմանելու մասին։

Փաստորեն, թոռանը կարելի է երեխայից շատ սիրել․ ծնվել է Արթուր Գրիգորյանի 2-րդ թոռնիկը

ԴՈՒՔ դա արեցիք, այս ամենը առաջինը ՁԵՐ շնորհիվ է։  3 միլիոն 400 հազար անգամ շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ։ և, հատկապես, նրանցից, որոնք ինձ առաջ գնալու ու ավելի լավը դառնալու ամենամեծ մոտիվացիան են փոխանցում իրենց բացասական էյֆորիկ էներգետիկայով։ Հավատացեք՝ ես ձեզ ևս շա՜տ սիրում եմ։  Իսկ ինձ ամեն օր դրականություն հաղորդող մարդկանց ուզում եմ ասել, որ ես ու իմ թիմը աշխատելու ենք, միշտ ու ամեն օր աշխատելու ենք, որ ձեր մեքենաներից ու ականջակալներից հնչեն միշտ նոր ու տարբերվող երգեր։ Անակնկալներն առջևում են։ Սիրով ձեր՝ Օկսի Ավդալյան»,–նկարը մակագրել է երգչուհին:

View this post on Instagram

Մեկ ամիս անցավ իմ «Աշխարհն աշխարհով» երգի պրեմիերայից։ Իրոք որ՝ աշխարհն աշխարհով, դուք ձեր անսահման բարությամբ, իմ ամենալավ, ամենաակտիվ հետևորդներ, ոնց եմ ձեզ սիրո՜ւմ։ Ամբողջ համացանցը ցնցեցիք ձեր կիսումներով, մեկնաբանություններով, գրառումներով։ Էլ չեմ ասում մեկ օրվա ընթացքում 350.000 դիտումն ապահովելու և հայկական յութուբյան իրականության մեջ նոր ռեկորդ սահմանելու մասին։ Դա ԴՈՒՔ արեցիք, այս ամենը առաջինը ՁԵՐ շնորհիվ է։ Շնորհակալ եմ 3 միլիոն 400 հազար անգամ յուրաքանչյուրիցդ։ Եվ հատկապես նրանցից, որ ինձ առաջ գնալու ու ավելի լավը դառնալու ամենամեծ մոտիվացիան են փոխանցում իրենց բացասական էյֆորիկ էներգետիկայով։ Հավատացեք՝ ես ձեզ ևս շա՜տ սիրում եմ։ Իսկ ինձ ամեն օր դրականություն հաղորդող մարդկանց ուզում եմ ասել, որ ես ու իմ թիմը աշխատելու ենք, միշտ ու ամեն օր աշխատելու ենք, որ ձեր մեքենաներից ու ականջակալներից հնչեն միշտ նոր ու տարբերվող երգեր։ Անակնկալներն առջևում են։ Սիրով ձեր՝ Օկսի Ավդալյան: @sue_dalyan ♥️ @_gevorghovhannisyan_ ♥️ @avetisyan.production ♥️

A post shared by Oksy Avdalyan (@oksyavdalyan) on

 

Հիշեցնենք, որ Օկսի Ավդալյանն արդեն 3 տեսահոլովակ ունի: Նրա «Սերս մեղք եմ համարելու » երգի տեսահոլովակը YouTube-ի  իր պաշտոնական ալիքում  հավաքել է ավելի քան 7 միլիոն դիտում:

 

https://armeniasputnik.am/culture/20190703/19452525/nor-rekord-haykakan-youtubum.html

Be the first to comment on "Նոր ռեկորդ հայկական յութուբում. Օկսի Ավդալյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին"

Leave a comment

Your email address will not be published.


*