Ռոհանին Հայաստանին առաջարկել է փոխադարձ առևտուրն անել ազգային արժույթով

 

Իրանի նախագահը պարզաբանել է` ինչ շահեր կունենա Հայաստանը ազգային արժույթին անցնելու դեպքում։

 

 Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջարկել է Հայաստանի հետ առևտուրն իրականացնել ազգային արժույթով։ Այս մասին, IRNA  գործակալության փոխանցմամբ, նա ասել է Թեհրանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։

 

Նախագահը կարևորել է Թեհրանի ու Երևանի միջև բանկային համագործակցությունը` ընդգծելով, որ փոխադարձ հաշվարկների դեպքում ազգային արժույթի օգտագործումը կհանգեցնի երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի ավելացմանը։

Նրա խոսքով` Թեհրանը վճռական է Երևանի հետ քաղաքական ու տնտեսական ոլորտում հարաբերությունները զարգացնելու հարցում։

«Իրանի և Հայաստանի հարաբերությունները միշտ բարեկամական են եղել, մենք ուզում ենք, որ դրանք էլ ավելի ամրապնդվեն ու զարգանան», – ասել է Ռոհանին։

Նա նշել է, որ Իրանը միշտ ձգտում է լավ հարաբերություններ ունենալ հարևանների, մասնավորապես` Հայաստանի հետ։ Միաժամանակ Իրանի նախագահը կարևորել է համատեղ նախագծերի իրականացման արագությունը` երկկողմանի հարաբերություններն ընդլայնելու համար։

Ռոհանին հիշեցրել է նաև, որ այս տարվա հունիսին Իրանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ–ի հետ ազատ տնտեսական գոտում մասին համաձայնագիրը` ավելացնելով, որ այն լավ հնարավորություն է Իրանի ու միության անդամ երկրների համագործակցությունն ընդլայնելու համար։

https://armeniasputnik.am/region/20190703/19455501/rohanin-hayastanin-arajarkele-poxadarc-arevturn-anel-azgayin-arjuytov.html

Be the first to comment on "Ռոհանին Հայաստանին առաջարկել է փոխադարձ առևտուրն անել ազգային արժույթով"

Leave a comment

Your email address will not be published.


*