Հայկ Մարությանը 83 ընտանիքի նոր բնակարանների բանալիներ է հանձնել. լուսանկարներ

 

Մարդիկ տարիներ շարունակ ապրել են չորրորդ կարգի վթարային շենքերում։

 

 Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում ապրող 83 ընտանիքների այսօր նոր բնակարանների բանալիներ են ստացել։ Facebook սոցիալական կայքի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

 

«83 ընտանիքների այսօր նոր բնակարանների բանալիներ հանձնեցի։ Եվս 59 ընտանիք էլ ստացան Սիսակյան 3 հասցեում նոր կառուցվող շենքում անհատույց բնակարաններ ստանալու մասին Երևանի քաղաքապետի և ավագանու որոշումները»,–գրել է նա։

Վարորդ-մեքենա-ճանապարհ խնդիրների շղթան թույլ կտա՞, որ 10 կմ/ժամը նվազեցնի մահվան դեպքերը

Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում տարիներ շարունակ ապրող 83…

Опубликовано Hayk Marutyan Четверг, 4 июля 2019 г.

 

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի պողոտա 4 նրբանցքի 8–րդ և 10–րդ` 4–րդ կարգի վթարային շենքերից վերաբնակեցման ենթակա են 142 բնակարան, որից 81-ը Արցախի 8 հասցեում և 61 բնակարան Արցախի 10 հասցեում են գտնվում։ Եվս 19 բնակարանի բնակիչներ նախընտրել են մնալ շենքում, քանի որ նրանք հասանելիքից ավելի մեծ բնակմակերես են ուզում։

Լավ է`Մարությանը պաշտոն է ստացել «լենուբոլ» օրերում… քաղաքապետարանի ռոմանտիկ ամփոփագիրը

https://armeniasputnik.am/society/20190704/19464664/hayk-marutyany-83-yntaniqi-nor-bnakaranneri-banaliner-e-handznel.html

Be the first to comment on "Հայկ Մարությանը 83 ընտանիքի նոր բնակարանների բանալիներ է հանձնել. լուսանկարներ"

Leave a comment

Your email address will not be published.


*