«Ափսոսում եմ ու կարոտում». Սերժ Սարգսյան

 

«Առաջին զգացումը, որ ինձ պատել է ափսոսանքի զգացումն է. փայլուն տղաները, ափսոս, որ զոհվեցին, որովհետև շատերը առաջնորդներ էին, մինչև վերջ նվիրված էին հայրենիքին և նրանք հիմա կարող էին մեծ օգտակարություն բերել մեր երկրին»,- այսօր Արցախի հանրային հեռուստատեսության թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Անդրադառնալով Շուշիին ազատագրմանը` Սարգսյանը նշել է. «Շուշիի մասին ոտի վրա դժվար է խոսել, բայց նորից կրկնում եմ, որ հատկապես Շուշիի օպերացիան, Շուշիի հաջողությունը կանխորոշեց շատ բան»:

 

Խոսելով իր հետագա ծրագրերի մասին, Սարգսյանը նշել է. «Թող էսպես սենտիմենտալություն չլինի, բայց ես կարոտում եմ առաջին հերթին այն տղաներին, ովքեր մեր գոյամարտի ընթացքում զոհվել են: Ես շատ եմ կարոտում Վազգենին, Ավոյին (Մոնթե Մելքոնյանին), կարոտում եմ Բեկորին, շատ շատերին եմ կարոտում և այս քանի օրերին ես կաշխատեմ այցելել մեր տղաներից մի մեծ շարքի շիրիմներին՝ գոնե ինչ-որ չափով իմ հարգանքը վերահաստատելու»:

«Առաջին զգացումը, որ ինձ պատել է ափսոսանքի զգացումն է». Սերժ Սարգսյան
https://mamul.am/am/news/150281

Be the first to comment on "«Ափսոսում եմ ու կարոտում». Սերժ Սարգսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*