Հայկական քոչարին ցնծությամբ են ընդունել Պեկինում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

 

ՀՀ վարչապետի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ արձագանքում հայկական համույթի ելույթին։

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում մոտ մեկ րոպե տևողությամբ տեսագրություն է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է հանդիսատեսն արձագանքում քոչարի պարող համույթի ելույթին։

 

«Պեկինի օլիմպիական մարզադաշտը ցնծությամբ ընդունեց հայկական Քոչարին՝ ասիական մշակութային փառատոնում»,– տեսագրությանը կից գրել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետն ու նրա կինը` Աննա Հակոբյանը, այժմ Չինաստանում են։ Նրանց այցից առաջ տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, որ Փաշինյանն ու Հակոբյանը պետք է ներկա լինեին գալա համերգի, որի ընթացքում ելույթով պետք է հանդես գար Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը:

 

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/334912173882015/

 

https://armeniasputnik.am/video/20190515/18611158/haykakan-cntsutyamb-en-yndunel-pekinum-pashinyany-tesanyut-e-hraparakel.html

Be the first to comment on "Հայկական քոչարին ցնծությամբ են ընդունել Պեկինում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել"

Leave a comment

Your email address will not be published.


*