Արգելվել է Ռուսաստանից թռչնամսի ներմուծումը Հայաստան. ո՞ր է խնդիրը

 

Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով ՌԴ Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերում արձանագրված Նյուքասլ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) կայքէջում հրապարակված տեղեկատվությունը:

 

 Արգելվել է Ռուսաստանի որոշ մարզերից թռչնամսի, ձվի մուտքը Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից։

 

Ձվեր

«ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, թռչնի Նյուքասլ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2019թ. մայիսի 17-ից արգելվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և  միջադիրների ներմուծումը»,–ասված է հայտարարության մեջ:

Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերում արձանագրված Նյուքասլ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվությունը:

https://armeniasputnik.am/armenia/20190515/18613109/argelvele-rusastanic-trchnamsi-nermucumy-hayastan.html

Be the first to comment on "Արգելվել է Ռուսաստանից թռչնամսի ներմուծումը Հայաստան. ո՞ր է խնդիրը"

Leave a comment

Your email address will not be published.


*